Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը չի հանձնվում՝ պահանջելով 5 միլիարդ դոլար պետբյուջեից

analitik.am

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Նենսի Փելոսին և սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել կառավարության աշխատանքը և դադարեցնել շըթդաունը, որպեսզի շարունակեն քննարկել սահմանի անվտանգության հարցը. «Մենք կարող ենք վերականգնել կառավարության աշխատանքը և շարունակել աշխատանքը քաղաքականության մեջ ունեցած տարաձայնությունների շուրջ: Մենք կարող ենք պաշտպանել մեր սահմաններն առանց ոչ արդյունավետ և թանկարժեք պատի: Մենք կարող ենք ընդունել օրինական ներգաղթյալների և փախստականների՝ ռիսկի տակ չդնելով անվտանգությունը: Մեր առաջարկը պարզ է՝ նախագահ, վերականգնեք կառավարության աշխատանքը, և մենք կարող ենք շարունակել քննարկել սահմանի անվտանգության հարցում տարաձայնությունների շուրջ լուծումներ գտնելու ուղիները: Բայց դադարեցրեք այդ շըթդաունը»,- հայտարարել է Շումերը՝ Փելոսիի հետ համատեղ ելույթի ժամանակ: 

Այս մասին տեղեկանում ենք Риа Новости-ից:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը տեսաուղերձի միջոցով ամերիկացիներին հայտնել էր, որ Մեքսիկայի սահմանի ճգնաժամը խորանում է: Նրա խոսքերով, հազարավոր մարդիկ կարող են մահանալ միգրացիայի հետ կապված հանցագործությունների պատճառով: Թրամփը նաև մի շարք դաժան սպանությունների օրինակներ էր բերել, որոնք կատարվել էին անօրինական ներգաղթյալների կողմից: Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հպարտանում է նրանով, որ օրինական ներգաղթյալներ է ընդունում: Թրամփը նաև նշել էր, որ հույս ունի կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպումից հետո արդյունքներն այնպիսին կլինեն, որ շըթդաունը կդադարի: 

Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ում մի շարք պետական կառույցներ՝այդ թվում պետական դեպարտամենտը, արդարադատության նախարարությունը և այլն, չեն աշխատում: 

Թրամփը պահանջում է ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար հավելյալ  ֆինանսավորում սահմանի անվտանգության ապահովման  համար, հակառակ դեպքում հրաժարվում է ստորագրել բյուջեն: Դեմոկրատները, որոնք նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ներկայացուցիչների պալատում ստացել են ձայների մեծամասնությունը, պատրաստ են տրամադրել1.3 միլիարդ դոլարի չափով  հավելյալ միջոցներ: 

Նույն շարքից