Խաղաղ օվկիանոսում նավ է այրվել, որի 3,8 հազար ավտոմեքենա է տեղափոխելիս եղել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ 198 մետր երկարություն ունեցող Sincerity Ace նավը ավտոմեքենաներ է տեղափոխել Ճապոնիայից ԱՄՆ: Նավի անձնակազմի 21 անդամներից 16-ը փրկվել են, 4-ը մահացել, մեկի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Արդեն հայտնի է, որ նավը տեղափոխել է Nissan մակնիշի ավտոմեքենաներ: Ընկերությունը հաստատել է տեղեկությունները:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան: Նավը դեռ շարունակվում է այրվել և ջրի հոսանքին համապատասխան շարժվել առանց անձնակազմի: