Հասարակություն գլխավոր 

Ինչու է թանկացել Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը

Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը 400 դրամից դարձել է 500 դրամ: Այս մասին հայտնել է երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Խաչատրյանն ասաց, որ իրական վճարը հենց 500 դրամն էր, սակայն հաշվի առնելով ժողովրդի ոչ բարվոք վիճակը, սպասարկել է 400 դրամով. «Մենք նոր «Մերսեդես սպրինտեր» մեքենաներ ենք ձեռք բերել, և քաղաքացիներն էլ, տեսնելով նոր մեքենաները, ըմբռնումով են մոտեցել հարցին ու գնի բարձրացման հետ կապված ոչ մի դժգոհություն չեն հայտնել»:

Տիկին Խաչատրյանի խոսքերով, մեքենաների ամբողջությամբ նոր լինելն ու ֆինանսական որոշ խնդիրներ ունենալն է պատճառը, որ ընկերությունն ի սկզբանե մրցույթով հաղթած գնով է սկսում աշխատել:

Հարցին, թե երթուղայինի վարձավճարի հետ կապված կարող է արդյո՞ք դժգոհությունների ալիք բարձրանալ քաղաքացիների կողմից, «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրենն ասաց, որ քաղաքացիների համար ավելի ապահով և հարմարավետ երթևեկելն ավելի կարևոր է. «Չեմ կարծում, որ երթուղու վարձավճարի 100 դրամով բարձրանալը մեծ աղմուկ կբարձրացնի կամ դժգոհություններ կառաջացնի, ըստ իս, քաղաքացիների համար առաջնային խնդիր է ապահով տեղափոխվելը»:

Նույն շարքից