Հայաստան 

«Ոսկե արշալույս»-ի ցույցը Աթենքի կենտրոնում

analitik.am

Հունական ուլտրաաջ «Ոսկե արշալույս» կուսակցությունը շաբաթ երեկոյան Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում գտնվող Սինտագմա հրապարակում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ, ցույց է անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել կուսակցության ձերբակալված առաջնորդներին, այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Անվտանգության նկատառումներից ելնելով»՝ ոստիկանությունն արգելել է կազմակերպել երթեր՝ երկու հակաֆաշիստական ցույցերի մասնակիցների բախումներից խուսափելու համար և փակել է մետրոյի 3 կենտրոնական կայարանները։

Նեոնացիստների կողմից հակաֆաշիստական հայացքներով հայտնի երաժշտի սպանությունից հետո Հունաստանի իշխանությունները ձերբակալել էին կուսակցության 2 ղեկավարների, հարուցել քրեական գործեր մի քանի պատգամավորների դեմ և սկսել կուսակցությունը հանցավոր կազմակերպություն ճանաչելու գործընթացը։

«Մենք ամենամեծ «հանցավոր կազմակերպությունն» ենք աշխարհում. մեր շարքերում կա 1 մլն մարդ։ Այսօր մեր «հանցավոր կազմակերպությունը» հավաքել է այստեղ 50 հազ. մարդ, սակայն շուտով մենք ավելի շատ կողմնակիցներ կհավաքենք»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Իլիաս Կասիդիարիսը, ում դեմ մի քանի քրեական գործեր են հարուցվել։

Նույն շարքից