Հայաստան 

ԵՄ-ն մտահոգված է Եգիպտոսում զարգացող իրադարձություններով

analitik.am

Եվրոպական Միության արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անհանգստացած է Եգիպտոսում զարգացող վերջին իրադարձությունների համար, այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Ուժի գործադրումը, ձերբակալությունները և պատիժները, որոնց մասին տեղեկություններ են ստացվում, կարող են խոչընդոտել երկրի՝ դեպի ժողովրդավարություն անցումը»,- ասվում է ԵՄ–ի տարածված հաղորդագրությունում։

Իշխանությունների կողմից ընդունվող միջոցները, այդ թվում նաև՝ համաձայն ցույցերի մասին նոր օրենքի, Էշթոնի կարծիքով, «խախտում են ժողովրդի իրավունքները և ձգտումները և երբեք չեն ապահովի իրական և կայուն անվտանգություն Եգիպտոսի ժողովրդի համար»։

 

Նույն շարքից