ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Գործառույթները.
1) Իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ,
2) Պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր,
3) Փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) Տնտեսագիտության (ցանկալի է մակրոտնտեսագիտության) կամ հանրային կառավարման մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,
2) Տարիքային սահմանափակում՝ 30 տարեկան և ավելի,
2) Պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ հանրային ծառայության՝ առնվազն երեք տարվա փորձ,
3) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint),
5) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալներն (CV, հայերենով) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով թափուր հաստիքի անվանումը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010 51-57-98):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2019թ.՝ ժամը 18:00։