ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոն ՔԿՀ-ում գտնվում է նույն պայմաններում, ինչ՝ մյուս բոլորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նշել է, որ Քոչարյանը շարունակում է սպորտով զբաղվել, զբաղվում է նաև յոգայով, որքանով որ դա հնարավոր է: Սակայն շատ հնարավորություններ չկան, քանի որ խցի չափերը թույլ չեն տալիս:
Դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստին Քոչարյանը չի մասնակցում, քանի որ այն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում: