Հասարակություն 

Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի մյուս մասնակիցն էլ հայտնաբերվեց

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ժամը 15:30-ին ձերբակալվել է :

Կոտայքի մարզի բնակիչ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը:
Միջադեպի մյուս մասնակից՝ 1996թ. ծնված Մ.Ոսկանյանը հայտնաբերվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Նույն շարքից