Բարի օր Հասարակություն 

Ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը

analitik.am

Այսօր տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրականմալուխները պոկվել և ընկել են։

Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։ Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ մեր գործընկերներից։

Այս մասին հայտնում են Ucom ընկերությունից:

Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom ընկերությանը։ Այն մեր գործընկեր օպերատորներից մեկինն է։

Նույն շարքից