Հասարակություն 

Պետք է հետևել անվտանգության կանոններին, քանի որ հարցը վերաբերում է մարդկային կյանքերին. Արցախի ՄԻՊ

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին Շուշիում արձանագրված՝ շմոլ գազի թունավորման հետևանքով 3 մարդու մահվան փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։

Սարսափելի միջադեպ է... Ցավակցություններս մահացածների հարազատներին:

Սպասում էի քրեական գործի հարուցմանը: Պետք է այսպիսի միջադեպերը ամենայն խորությամբ ուսումնասիրվեն և հետևություններ կատարվեն հետագա դեպքերից խուսափելու համար: Կարծում եմ՝ հանրային ծառայություն մատուցող ընկերությունը, տեղական ինքնակառավարման ու պետական լիազոր մարմինները զգալի անելիք ունեն այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս բարձրացվի գազի սպասարկման անվտանգության աստիճանը և կանխարգելվեն նոր միջադեպերը: Իսկ քաղաքացիներն իրենց հերթին պետք է անվերապահորեն հետևեն անվտանգության կանոններին ու մասնագետների ցուցումներին, քանի որ հարցը վերաբերում է մարդկային կյանքերին ու առողջությանը:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Նույն շարքից