ԱՄՆ պաշտոնական անձինք առաջնակարգ հիմարներ են: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:
«Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ ձևացնում են, թե խելագար են: Իհարկե ես դրա հետ համաձայն չեմ, սակայն նրանք առաջնակարգ հիմարներ են»,-ասել է Խամենեին:
Խամենեիի խոսքերով, ամերիկացիները պարբերաբար իրենց պահում են այնպես կարծես կրկեսում են. «Վերջերս ամերիկացի չինովնիկներից մեկն ասաց, որ Իրանը պետք է մարդու իրավունքների պաշտպանության հարցերում սովորի Սաուդյան Արաբիայից: Ինչպես անվանել այդ մարդուն, եթե ոչ ծաղրածու»:
Խոսքի վերջում Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ իր երկրի թշնամիներն ուղարկվելու են դժոխք, ինչպես եղավ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ: