Հասարակություն 

Ապօրինի հատել են 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր:

Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից