Շիրակի մարզում 2018 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է 273 ծնունդ՝ 147 տղա և 128 աղջիկ:
Ամենաշատ ծնունդները գրանցվել են Ախուրյանի տարածաշրջանում, որտեղ դեկտեմբեր ամսին ծնվել է 101 երեխա, իսկ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 62 երեխա, Գյումրու ծննդատանը՝ 41: Արթիկի տարածաշրջանում 50 նորածնի ծնունդ է գրանցվել, որից 31 տղա, իսկ 19-ն աղջիկ: Մարալիկի տարածաշրջանում 11 երեխա է ծնվել: Ամենաքիչ թվով ծնունդներ գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում՝ 8 երեխա: