Կալիֆորնիայում ամերիկացին մի քանի ժամ լիզել է հարևան տան դռան զանգը։ Այս մասին հայտնում է «The Sun»-ը։
33-ամյա Ռոբերտո Դանիել Արոյոն 3 ժամ լիզել է հարևանի դռան զանգը և հայտնվել է տեսախցիկի առջև։ Նշվում է, որ տան տերերն այդ պահին տանը չեն եղել, սակայն վերադառնալով տուն դիտել են տեսահսկման ձայնագրությունները և ոստիկանություն են կանչել։
Հայտնի է, որ ոստիկանությունը ձերբակալել է վերջինիս, բայց հարևան տնից գողություն կատարելու կասկածանքով։