Հասարակություն Պատահարներ 

Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

analitik.am

Հունվարի 9-ին, ժամը 22:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի  (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1997 թ.) , Yandex տաքսի ծառայությանը պատկանող OPEL Astra G (վարորդը՝ Ռ. Գ., ծնված 1995 թ.) և Hundai Sonata (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

OPEL Astra G մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թ. Ս.-ին (ծնված 1965 թ.) և Վ. Ս.-ին (ծնվ. 1965թ.) տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են Mercedes E մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը՝ դադարեցնելով արտահոսքը։

 

Նույն շարքից