Այսօր՝ հունվարի 10-ին, տեղի կունենա կառավարության հերթական նիստը: Գործադիրի այսօրվա նիստը, ըստ ամենայնի, ռեկորդային կլինի տևողայության առումով: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 8 հարց, որոնցից զեկուցվող են միայն 2-ը, մնացած 6-ը՝ չզեկուցվող հարցեր են:
Հիշեցնենք, որ այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունենալու նորընտիր պատգամավորների մանդատները հանձնելու գործընթացը: Մանդատներն առաջին անգամ հանձնելու են քաղաքացիները, ոչ թե ԿԸՀ նախագահը: