Հասարակություն 

Երիտասարդը վաճառել է երիկամը iPhone գնելու համար ու հիմա ստիպված է պայքարել ապրելու համար

Չինաստանում երիտասարդ տղան երիկամը վաճառել է Apple-ի բջջային հեռախոս և պլանշետ ունենալու համար, իսկ հիմա տառապում է երիկամային անբավարությունից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին: 17-ամյա տղան ցանկացել է iPhone և iPad գնել, սակայն ծնողները դրա համար գումար չեն ունեցել, դրա համար վերջինս որոշել է գնալ ծայրահող քայլի: Երիկամը փոխպատվաստել են մի պացիենտի, ով երիկամի համար վճարել է 10 հազար դոլար, իսկ վիրահատության՝ 150 հազար յուան: Երիտարարդ չինացին ստացել է գումարի 10 տոկոսը՝ 22 հազար յուան, և շտապել է ձեռք բերել iPhone 4 և iPad 2:

Վիրահատությունից կարճ ժամանակ անցը երիտասարդի մոտ առողջական խնդիրներ են սկսվել: Հիմա վերջինս մշտական խնամքի կարիք ունի ու ստիպված է պայքարել իր կյանքի համար:

 

Նույն շարքից