Միջազգային Քաղաքական 

«Պոկա-պոկա». Թրամփը լքել է դեմոկրատների հետ հանդիպումը հենց առաջին հարցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց առաջին հարցին պատասխանելուց հետո լքել է ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ հանդիպման վայրը: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դեմոկրատ գործիչներին հարցրել է՝ աջակցում են արդյո՞ք նրանք նախագիծը, որ վերաբերում է սահմանային անվտանգությանը, որն իր մեջ ներառում է Մեքսիկայի հետ սահմանին հայտնի պատի կառուցումը, եթե ինքն ավարտին հասցնի շըթդաունը: Շումերն ու Փելոսին բացասական պատասխան են տվել:

«Ես նրանց ասացի՝ հաջող-հաջող: Այլևս որևէ բան չի աշխատելու»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ կառավարության աշխատանքների մասնակի դադարը՝ շըթդաունը, սկսվել է դեկտեմբերի 22-ից: Դրա պատճառն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի ֆինանսավորման մասով  Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եղած  տարաձայնություններն են:

 

Նույն շարքից