Հիվանդանոցում մահացել է 3 տարեկան երեխան, ում մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր մեծ ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Երեխան առողջ է ծնվել, սակայն 2017 թվականին նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն էր հայտնաբերվել, ինչից հետո փոքրիկը ստիպված էր պայքարել ապրելու համար:
Փոքրիկ Վլադիսլավ Շեստակովի մասին աշխարհն իմացավ դեկտեմբերի 22-ին Պուտինի մեծ ասուլիսի ժամանակ: ՌԴ նախագահը խոստացել էր օգնել տղային: