ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով Սիրիայի հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են զարգացնել Սիրիայում քաղաքական գործընթացները, այդ թվում նաև ՄԱԿ-ի օգնությամբ՝ նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը:
Սիրիայի թեմայով վերջին զրույցը Պուտինի և Մերկելի միջև տեղի էր ունեցել անցած տարի դեկտեմբերի վերջին: