Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանից դուրս ռուսաստանցիների մեծ մասը նոր տարին դիմավորել են Հայաստանում

Ճանապարհորդող ռուսաստանցիների մեծ մասը նախընտրել են Նոր տարին դիմավորել Մոսկվայում, իսկ Ռուսաստանի սահմաններից դուրս ամենամեծ հոսքը եղել է դեպի Հայաստան: Այս մասին հայտնում է OZON.travel-ը:

Նշվում է, որ տոնական օրերին Երևան այցելությունն ավելացել է 68 տոկոսով: Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, ապա դրանք էժան են եղել 5 տոկոսով:

Իր դիրքերն էականորեն ամրապնդել է նաև Վրաստանը, ուր մեկնողների թիվն ավելացել է 42 տոկոսով:

Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ մեկնել Թայլանդ, Իտալիա և Թուրքիա: Այդ երկրներ մեկնողների թիվը կրճատվել է համապատասխանաբար 31, 38, 5 տոկոսով:

Նույն շարքից