Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են ԱԺ պատգամավորի մանդատ: Խոսքը վերաբերում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, Սփյուռքի և Մշակույթի նախարարներ Մխիթար Հայրապետյանին և Լիլիթ Մակունցին: Այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով կառավարությունում համատեղ աշխատանքի համար և հույս հայտնելով ԱԺ-ում ևս վերջիններս կնպաստեն կառավարության արդյունավետ աշխատանքին:
Փաշինյանը նաև կատակեց, որ կառավարության նիստի այսօրվա օրակարգը տխուր և թեթև է, քանի որ գործընկերներն այլ կարգավիճակ են ստանալու:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 8 հարց, որոնցից երկուսն են զեկուցվող: