Բարի օր Տնտեսություն 

Այսուհետ վթարված մեքենաների մաքսազերծման արժեքը որոշելու է փորձագետը. Ի՞նչ փոփոխություններ են եղել մեքենաների մաքսազերծման հետ կապված

analitik.am

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանվել է ինվոյսով մաքսազերծելու տարբերակը, պատասխանեց, որ նախորդ գործող ինվոյսային մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մոտեցումը. «Մենք մեր կայքէջում մի գործիք են ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, որով ցանկացած անձ կարող է մուտք գործել և իր ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրելով՝ ստանալ կողմնորոշիչ գին: Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվել են մեքենաները, պետք է առնվազն կողմնորոշիչ գնին համահունչ լինեն կամ դրան հավասար: Մենք հորդորում ենք մեր հայրենակիցներին, եթե օրինակ, իրենք բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, միգուցե իրենք չգնան այդ քայլին և հաշվիչով տեսնեն, եթե իրենց ակնկալվող արժեքին համահունչ է,  հաշվիչով տան և մաքսազերծեն: Այն դեպքում, երբ անձը գալիս է և կողմնորոշիչ գնից որոշակի շեղում ունի, մենք այդ ինվոյսը վերցնում ենք և ուսումնասիրում ենք, և եթե ակնհայտ  արժանահավատության որևէ կասկած չկա, մենք մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացված ինվոյսի, բայց հետո բացթողման ժամանակ շատ խորն ուսումնասիրում ենք այդ ինվոյսը, հարցումների միջոցով պարզում ենք՝ արդյոք այդ ինվոյսը համապատասխանում է ճիշտ է, թե ոչ»:

Ըստ Անանյանի, սա է այն փոփոխությունը, որը կատարվել է, ուղղակի հաշվիչն օգնելու է քաղաքացիներին, որ իրենք կողմնորոշվեն. «Եթե հանկարծ, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, իրենց որևէ անձ, որևէ կազմակերպություն ուղղորդելու է ոչ ճիշտ ինվոյսներով մաքսազերծում իրականացնել, մենք օգտվելու ենք այդ հաշվիչներից: Սա դրա համար է ներմուծվել»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ աստիճանի շեղումն է թույլատրելի, Անանյանն ասաց, որ այս պահի դրությամբ շեղում չի եղել, եղել են ինվոյսներ, որոնք ավելի բարձր են եղել, քան կողմնորոշիչ գները. «Կողմնորոշիչ գները նոր ենք հաշվարկներ կատարել և շուկայական գներից բավականին իջեցված գներ ենք մուտքագրել, բայց մենք պատրաստվում ենք մի քանի ամիսը մեկ ռեվիզիայի ենթարկել, որպեսզի թարմ տեղեկություններ կարողանանք մուտքագրել»:

Անանյանը խոսեց նաև այն մասին, որ տվյալ համակարգը ներդրվել է նրա համար, որպեսզի մարդիկ զերծ մնան ինվոյսներ կեղծելուց. «Այսօր մենք ունենք կազմակերպություններ, որոնցով մենք զբաղվում ենք, որ քաղաքացիներին օգնում են, որ այդ ինվոյսները կեղծեն, նույնիսկ ունեն կապեր արտասահմանում, որ նույն մեքենայի ցուցադրված արժեքը հաջորդ օրը փոփոխված արժեք է ցույց տալիս»:

Անանյանը նշեց, որ տարբեր ձևերով՝ այդ թվում հարցումների միջոցով պարզելու են արդյոք ինվոյսը կեղծված է, թե ոչ:

Ինչ վերաբերում է վթարված մեքենաների մաքսազերծմանը, ապա Անանյանը նշեց, որ նման մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը, որի տված եզրակացության հիման վրա էլ արժեքային գնահատում կլինի: Նա նաև նշեց, որ 2020 թվականի հունվարի մեկից արդեն Հաայստանի համար կգործեն ԵԱՏՄ մաքսային պայմանները, քանի որ այն բացառությունները, որոնք Հայաստանի համար սահմանվել էին ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ,  կվերանան:

 

Նույն շարքից