Այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատ Հակոբ Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին, ասաց, որ բանակցություններ տարվում են. «Այս պահին չեմ կարող մեկնաբանել, որպեսզի բանակցություններին չվնասեմ: Լարսը եռակողմ հարց է, այսինքն այն ոչ հայ-վրացական, ոչ էլ հայ-ռուսական սահման է, այն ռուս-վրացական սահման է, դրա համար մեր բանակցությունները եռակողմ են, մենք երրորդ կողմ ենք»:
Նախարարն ամեն դեպքում նշեց, որ խոսքը վերաբերում է ցամաքային ճանապարհին, այլ ոչր թե Փոթի-Նովոռոսիսկ լաստանավային ճանապարհին, որն այսօր էլ կա. «Այդ ճանապարհն ըստ անհրաժեշտության է գործում, երբ ծավալներն ապահովվում են, այն աշխատում է»: