Հայաստան 

Վաղն ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի

analitik.am

ՀՀ կառավարության որոշմամբ Ազգային ժողովում վաղը կգումարվի արտահերթ լիագումար նիստ: Նման որոշում գործադիրն ընդունեց այսօր իր հերթական նիստին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ արտահերթ նիստում մի շարք օրենքներում` «Պետական տուրքի մասին», «Բյուջետային համակարգի մասին», նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ կատարել: Դրանք վերաբերում էն ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացմանը:

Նշենք, որ ըստ համապատասխան համաձայնագրի՝ ՀՀ ներկվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասերի Հայաստանին պատկանող վերջին 20%-ը կվաճառվի ռուսական «Գազպրոմին»:

Նույն շարքից