Հայաստան Քաղաքական 

Իմ քայլի պատգամավորը հերքում է Վլադիմիր Գասպարյանի մասին սկանդալային լուրերը

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նման բան չէր կարող լինել, անգամ տեխնիկական առումով հնարավոր չէր նման բան անել: Նման բան չի եղել ու չէր կարող լինել: Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյո՞ք օդում կախված լուրերն այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը՝ Արշակը, ունեցել է ոչ լեգալ աշխատող ՃՈ մեքենաներ, որոնց գանձած գումարները բյուջե չեն գնացել:

Նշենք, որ Խաչատրյանը վերջ է տվել ոստիկանի կարիերային և մուտք է գործել քաղաքականություն: Նախկին ոստիկանը գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում՝ մաս կազմելով Իմ քայլը դաշինքի խմբակցությանը:

 

Նույն շարքից