Քաղաքական Միջազգային 

Թուրքիան հրաժարվում է ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին

Անկարան կարող է մտածել ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրներ գնալու մասին, սակայն դա հնարավոր չի լինի, եթե Վաշինգտոնը շարունակի պարտադրել իր պայմանները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Թուրք նախարարի խոսքերով, Անկարան չի ընդունելու ամերիկյան կողմի պահանջները, որոնք վերաբերում են ռուսական C-400 համալիրներ ձեռք բերելուն:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան իշխանությունները պահանջել են Թուրքիայից չեղյալ համարել ռուսական կողմի հետ պայմանագիրը՝ փոխարեն ստանալով Patriot:

Նույն շարքից