Հայաստան 

Եթե ՌԴ-ն որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է ՀՀ-ն դա կանխելու. Զ. Փոստանջյան

analitik.am

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերացման քննարկմանը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց,  եթե մի օր Ռուսաստանը որոշի «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը դա կանխելու։

 

Պատգամավորն այս համաձայնագիրը համեմատեց Կարսի պայմանագրի հետ և հիշեցրեց, որ այն ժամանակ էլ Խորհրդային Հայաստանի իշխանությունները ստորագրեցին պայմանագիր և օտարեցին ՀՀ պատահական հսկայածավալ հողատարածքներ։

 

«Այդ թվում նաև Արարատը օտարվեց Թուրքիային»,-ասաց նա։

 

«Հիմա կետ է նշված, թե մինչև 2043թ. «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխությունների, կրճատումների, հետ կանչման, առանց ռուսների ցանկության»,-ասաց պատգամավորը՝ դա խայտառակ պայմանագիր համարելով։

 

Նախարարը նշեց, որ համաձայնագրում պարզ ներկայացված է, թե ով իրավունք ունի բաժնետոմսերը գնելու։ «Միայն իրենց փոխկապակցված ընկերությունները և ոչ ավել, բացի այդ առանց մեր համաձայնության իրավունք չունեն վաճառել»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս համաձայնագրով Սերժ Սարգսյանը որևէ տարածք չի զիջի, և որևիցե նման բան չի լինի, ինչպես Կարսի պայմանագրի դեպքում էր։

 

 

 

Նույն շարքից