Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը կրկին զբաղված է, դրա համար չի ներկայացել մանդատ ստանալուն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում շարունակվում է ԱԺ պատգամավորներին մանդատները հանձնելու արարողությունը: Միջոցառմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չէ:

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշեց, որ վերջինս այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ԲՀԿ-ն ունենալու է 26 պատգամավոր: Իսկ թե ով է լինելու ԲՀԿ-ի թեկնածուն ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից