Խորհրդարանում կարող են լինել գործադիրից առաջարկներ, որոնք կարող են լրջորեն վերանայվել, լրամշակվել կամ նույնիսկ մերժվել: Լրագրողների հետ զրույցում հայատարարել է Արարատ Միրզոյանը, ով առաջին փոխվարչապետի պաշտոնը փոխեց ԱԺ նախագահի պաշտոնի հետ:
Միրզոյանի խոսքերով, պետք չէ միևնույն ժամանակ մոռանալ, որ Իմ քայլը դաշինքի խմբակցությունը կառավարության հենարանն է, դրա համար ընդդիմություն չի կարող լինել կառավարությանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե կա արդյո՞ք որոշում կառավարության կազմի մասով, Միրզոյանն ասած, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, ինքը ևս առաջարկներ արել է և երբ նախագիծը վերջնական տեսք ունենա, կասեն իրենց տեսակետը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ուժային կառույցները կենտրոնանալու են վարչապետի ձեռքում, ԱԺ ապագա խոսնակն ասաց, որ դա էլ դեռ քննարկվում է, ինքն առաջակներ ունի այդ մասով ևս և իր տեսակետն արտահայտված է դրանցում: Ամեն դեպքում Միրզոյանը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի լինել վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասով դեռ կարելի է քննարկել:
Նշենք, որ ավելի վաղ՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, Միրզոյանը դատապարտել էր նախագիծը, որը ենթադրում էր ԱԱԾ-ի և Ոստիկանության ենթակայությունը վարչապետին:
Միրզոյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես են քվեարկելու ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցում: Նա կոնկրետ պատասխան չտվեց, սակայն կարելի էր հասկանալ, որ քվեարկվելու է ԲՀԿ-ի օգտին: