Տրամաբանական չէ: Սահամանդրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն պետք է ընտրվի, ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները: Լրագրողների հետ զրույցում հայտարարել ԱԺ պատգամավոր, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիրքորոշումը, որը վերաբերում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին:
Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Իմ քայլն իր ձայնը տալու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժին:
Մարուքյանի խոսքերով, անգամ եթե Իմ քայլի կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում, քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ հակասություններին, Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական հակասություններ չունեն: