Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև Նիկոլ Փաշինյանին. Էդմոն Մարուքյան

analitik.am

Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել հանուն մեր տեսլականի իրականացման, հանուն Հայաստանի զարգացման, կան ավելի բարձր արժեքներ, քան՝ տարբեր ուժերի միջև ունեցած տարաձայնությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԲՀԿ-ի հետ ունեցած լարվածության մասին և հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններին այնպիսին են, ինչպիսին եղել են մինչ այսօր, իսկ Ծառուկյանի հետ հանդիպում հայտնի դեբատից հետո չի եղել:

Մարուքյանը խոսեց նաև կառավարության կառուցվածքում սպասվելիք փոփոխությունների մասին: ԼՀԿ նախագահը մասնավորապես նշեց, որ այսօր գոյություն ունեցող նախագծին դեմ են, քանի որ սուպերվարչապետական համակարգը պահպանված է, իսկ թե ինչպես կքվեարկեն վերջնական նախագծին, կասեն այն ժամանակ, երբ այդ նախագիծը պատրաստ լինի. «Այն, ինչ չեր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին: ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Ոստիկանությունը պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողություն»:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ հնարավոր է Սահմանադրական բարեփոխումենր նախաձեռնեն և նրան թե հավատում է արդյո՞ք դրան, Մարուքյանն ասաց, որ ինքը հավատում է Աստծուն:

ԼՀԿ-ն հավանաբար ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրելու: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նեղացել են արդյո՞ք ԼՀԿ-ում Իմ քայլից, որը որոշել է աջակցել ԲՀԿ թեկնածուին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, Մարուքյանը նշեց. «Հո հորողբորս տղերքը չեն, որ վիրավորվեմ»:

 

Նույն շարքից