Հայաստան Քաղաքական 

Արարատ Միրզոյանը՝ սուզանավեր ունենալու և հոգևարականի հագուստով լուսանկարի մասին

Ոչ, նման բան չկա: Այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ԲՀԿ-ի և Իմ քայլը դաշինքի միջև հուշագիր է ստորագրվելու, ինչի արդյունքում ԲՀԿ-ն նախարարական ու մարզպետների պորտֆելներ է ստանալու:

Հիշեցնենք, որ առաջին փոխվարչապետ Միրզոյանը կարիերան շարունակելու է Ազգային ժողովում, որտեղ զբաղեցնելու է խոսնակի պաշտոնը:

Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը նոր պահանջներ է առաջ քաշել, մասնավորապես նոր քանկարժեք ավտոմեքենա է ուզում ունենալ նոր պաշտոնում, ԱԺ ապագա նախագահը նշեց, որ երկու օր Ֆեյսբուք չէր մտել, իսկ երբ մտավ, հասկացավ, որ գնել է մի Մերսեդես, որը հետո դարձել է Մայբախ, հետո դարձել է զրահապատ. «Հետո իմացա, որ գնել եմ F-16-երով ուղեկցվող սուզանավեր, հետո իմացա իմ՝ հոգևոր կրթություն ստանալու, դղյակներ ունենալու, պլաստիկ վիրահատության մասին»:

Միրզոյանը խոսեց նաև հոգևորականի հանդերձանքով իր լուսանկարի մասին՝ հայտարարելով, որ համապատասխան կրթություն չի ստացել, եթե ստացած լիներ հպարտությամբ կասեր այդ մասին. «Ես առիթ ունեցել եմ աշխատել Անթիլիասում, որտեղ մեկնել էի կանոնակարգելու այնտեղի արխիվը: Այնտեղ մեկ ամիս աշխատել եմ արխիվում, մի օր էլ առիթ է եղել այդ հանդերձանքը փորձելու»:

 

Նույն շարքից