Հայաստան 

Ոչ Հայաստանը ունի մաքսային միության կարիքը, ոչ էլ Մաքսային միությունը՝ Հայաստանի

analitik.am

Մաքսային միության ձևավորման գործըթացը սկսել էր դեռ 1994 թվականից: Այս մասին այսօր` դեկտեմբերի  24-ին հրավիրված ասուլիսին  ասաց  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանը այդ միության ձևավրման մեջ նույնիսկ որպես դիտորդ չի մասնակցել: «Հետևաբար Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերին արված  հայտարարությունը անակնկալ էր բոլորի համար: Մաքսային միության մաքսերը կիրառել Հայաստանում, աբսուրդ է մեզ համար: Եթե նայենք Մաքսային միության մաքսերը, ի տարբերություն Եվրոպայի միության փաստաթղթերի, Մաքսային միության բոլոր փաստաթղթերը բաց են: Իմ կարծիքով, ոչ Մաքսային միությունը կարիք ունի Հայաստանի, ոչ էլ Հայաստանը՝ Մաքսային միության»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը և ավելացրեց, որ  խնդիր է դրված մինչև մայիս վավերացնել այդ փաստաթղթերը:  Նրա խոսքով, եթե Հայաստանը պատրաստվում է մինչև մայիս դառնալ Մաքսային միության անդամ, ապա ինչի են դեկտեմբերին կնքում հենց գազի շուրջ  պայմանագիր, որը ենթադրում է էքսպորտային մաքսեր: «Կա հակասություն և մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը ի վիճակի չէ բացատրություն տալ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

 

Նույն շարքից