Սանկտ Պետերբուրգում մի տղամարդ դաժան ծեծի է ենթարկել սրճարանում իր հետ հերթի մեջ կանգնած 4 երիտասարդի:
Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ երիտասարդները վերոնշյալ տղամարդուն ասել են, թե վերջինիս պայուսակը կանացի է և սկսել են կատակներ անել նրա սեռական կողմնորոշման մասին: Դրան հաջորդել է այն, որ այդ տղամարդը վերցրել է աթոռն ու քոթակել երիտասարդներին:
Ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ տղամարդը Չեչնիայի պատերազմի վետերան է: