Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել արևմտյան ուղղության իր միակ դաշնակցին, եթե զիջումների չգնա նավթի շուկայում հարկային քաղաքականության մասով:
«Պետք չէ մտածել, թե Ռուսասանի կողմից փոխհատուցման բացակայությունն աղետ է: Եթե Ռուսաստանն ընտրի այդ զարգացումը և արևմտյան ուղղության իր միակ դաշնակցին կորցնելու ճանապարհով, դա կլինի նրանց ընտրությունը: Մենք չենք կարող նրանց որևէ բան ստիպել»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ նա հորդորել է կառավարությանը չչափազանցնել խնդիրը, որը կապված է Բելառուսի բյուջեում կորուստների հետ՝ կապված Ռուսաստանի քաղաքանության հետ. «Պետք է այլ հուսալի աղբյուրներ գտնել, որոնք կփոխհատուցեն այս բացասական պահը»: