Բարի օր Հասարակություն 

Ով է ֆինանսավորել պատգամավորներին մանդատներ հանձնելու այսօրվա միջոցառումը

analitik.am

Այսօր՝ հունվարի 10-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու արարողությունը:

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին, թե որքան գումար է հանձնաժողովը ծախսել միջոցառման համար, նշեց, որ ԿԸՀ-ն գումար չի ծախսել. Միջոցառման կազմակերպում իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների հետ ընտրությունների աջակցության ծրագրերի շրջանակներում:  Միջազգային գործընկերների կողմից է եղել ֆինանսավորումը:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մանդատները հանձնվում էր ԿԸՀ նախագահի կողմից, այս տարի այդ առաքելությունը կատարեցին քաղաքացիները, որոնց ձայներով էլ պատգամավորները մանտադի տեր դարձան:

Նույն շարքից