Բարի օր Հասարակություն 

Իսպանիայում հայկական հերթական հանցախումբն է ձերբակալվել

analitik.am

Իսպանիայում թենիսի պայմանավորված հանդիպումներ անցկացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում՝ հայաստանցիներ: Այս մասին հայտնում են Իսպանիայի իշխանությունները հավելելով, որ քննություն է իրականացվում ևս 68 մարդու նկատմամբ, որոնց թվում մարզիկներ կան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանավորված խաղերին հիմնականում մասնակցել են ITF Futures և Challenger կատեգորիաների մարզիկները, որոնց հետ էլ խմբավորման ներկայացուցիչները կապ են հաստատել և պայմանավորվածություն ձեռք բերել խաղերի հաշիվների մասով:

Խմբավորումը գործել է առնվազն 2017 թվականի փետրվարից: Ենթադրվում է, որ այդ  ընթացքում մեղադրյլաները վաստակել են միլիոնավոր եվրոներ: Իրավապահների հատուկ օպերացիան անց  է կացվել հոկտեմբերին, սակայն այդ մասին տեղեկացվում է միայն այսօր:

 

Նույն շարքից