Դեռ վաղ է այդ մասին բարձրաձայնելու համար, առավել ևս իմ կողմից: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով ժամանակին եղել է նաև ՀՀԿ խմբակցության անդամ՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է լինելու ԲՀԿ-ն՝ ընդդիմություն, թե՝ իշխանություն:
Պողոսյանը նշել է, որ ԲՀԿ-ն ունի նախագահ, թիմ, վերոնշյալի մասին բազմից խոսվել է և հիմա ինքը կարիք չի զգում նորից խոսելու այդ մասին:
Պատգամավորի խոսքերով, իշխանությունների նկատմամբ քննադատություն եղել է և միշտ էլ կա. «Ես կարծում եմ, որ կառուցողական դիրքն ամենահարմար դիրքն է»:
Պողոսյան իր խոսքում նաև չհերքեց, որ պատգամավոր է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ՝ հավելելով նաև «հանուն»-ը: