Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ական պատգամավորների «խոսքերն իրար չեն բռնում»

analitik.am

Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուի մասով քննարկումները դեռ չեն ավարտվել: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը հայտնել էին, որ Իմ քայլը դաշինքը հենց ԲՀԿ թեկնածուին է իր ձայնը տալու, քանի որ այդ ուժն է ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժը:

Իր հերթին ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է, սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ:

Հավելենք, որ վերոնշյալ պաշտոնի համար ԼՀԿ-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է:

 

Նույն շարքից