Քաղաքական 

Արման Եղոյանն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ներկա չէր այսօրվա մանդատները հանձնելու արարողությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատգամավոր չի դառնալու, հետևաբար մանդատների հանձնման արարողությանը ներկա գտնվելու անհրաժեշտություն չկար: Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պարոն Փաշինյանը ներկա չի գտնվել այսօր ԱԺ նորընտիր պատգամավորներին մանդատներ հանձնելու արարողությանը:

Նշենք, որ Եղոյանը ևս այսօր մանդատ ստացավ և կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Մեզ հետ զրույցում պարոն Եղոյանը նշեց, որ օրենսդրական կարգավորում չկա, որ վարչապետը անպայման պետք է ներկա լինի մանդատների հանձնման արարողությանը. «Հետևաբար դա մնում է վարչապետի հայեցողությանը: Իսկ ինչո՞ւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ներկա չէին, վարչապետը երևի նպատակահարմար չի գտել ներկա գտնվել»:

Նույն շարքից