Հայաստան 

ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը գիտակցում են, որ հանցագործություն են կատարել

analitik.am

Ազգային Ժողովի ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները գիտակցում են, որ հանցագործություն են կատարել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում գազային համաձայնագրերի քվեարկության ընթացքը:


«Ամեն ինչ էլ շատ լավ գիտակցում են, բայց կատարում են այդ հանցագործությունը, որովհետեւ բոլորիս համար ակնհայտ է, որ նման համաձայնագրի վավերացումն ուղղակի հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհանրապես հակասում է Հայաստանի Սահմանադրությանը եւ օրենքներին, հռչակվում է, ըստ էության, «Գազպրոմը» որպես մի պետություն պետության մեջ, որը վեր է Հայաստանի Հանրապետության օրենքներից : Նրանք բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչի համար են քվեարկել»,- արձանագրել է Զուրաբյանը:


Վերջինիս խոսքով, իրականում օրինական քվեարկություն տեղի չի ունեցել: «Եթե ասում են, որ հաշվիչ հանձնաժողովը հաշվել է, սուտ է: Հաշվիչ հանձնաժողով որպես մարմին այդ օրը գոյություն չի ունեցել դահլիճում, ընդամենը հաշվիչ հանձնաժողովի երկու անդամ են եղել: Մեծամասնությունն ընդհանրապես այդ պրոցեսին չեն մասնակցել, դա է պատճառը, որ մենք, քննարկելով ստեղծված իրավիճակը, մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը, որը մենք կարող ենք անել միայն այն բանից հետո, երբ պաշտոնապես հրապարակվի այդ անօրինական որոշումը: Մենք հարց ենք դնելու,` իսկ հաշվիչ հանձնաժողովը երբ է հաշվել եւ ինչ օրինականություն կա այգ գործընթացի մեջ: Բացարձակապես ապօրինի է»,- ասել է Զուրաբյանը:

Նույն շարքից