Հասարակություն Ֆեյսբուք 

Մհեր Ենոքյանը Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության մասին պատմելիս էմոցիա գրեթե չի արտահայում

Մհեր Ենոքյանը Իոսիֆ Աղաջանովի սպանության մասին պատմելիս  էմոցիա գրեթե չի արտահայում, սառնասրտության ու ինքնատիրապետման բացառիկ դրսևորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Դիտեցի Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության վերաբերյալ տեսագրությունը։ Այնտեղ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, մասնակցելով քննչական գործողությունների, մանրամասն խոստովանում են հանցանքը։

Ուշադրությունս գրավեց մի հանգանք - Մհերը, պատմելով հանցանքի դետալները, էմոցիա գրեթե չի արտահայում։ Սառնասրտության ու ինքնատիրապետման բացառիկ դրսևորում։

Տեսանյութը այստեղ չեմ տեղադրում։ Եթե ցանկանում եք դիտել ու տեղը չգիտեք, մեսիջ գրեք, կուղարկեմ»,-գրել է Մելիքյանը:

Հավելենք, որ դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ենոքյանը շուտով կարող է ազատ արձակվել: Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովն արդեն տվել է դրական եզրակացություն:

 

Նույն շարքից