Հասարակություն Ֆեյսբուք 

Իմ Քայլը խմբակցության փիլիսոփա դարձած անդամը հարցադրում է անում․ Դավիթ Խաժակյան

«Իմ Քայլը խմբակցության փիլիսոփա դարձած անդամը հարցադրում է անում, թե «Լույս» դաշի՞նքն է մաքրելու աղբը, եթե Սանիտեքը գնա, այսինքն պայմանագիրը լուծարվի ինչպես նաև պոպուլիստական է որակում մեր դիրքորոշումը։

Հարգելի ավագանու անդամը թերևս կարող էր փիլիսոփա դառնալուց առաջ կամ հետո ընթերցեր երկու փաստաթուղթ՝ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ Սանիտեքի հետ կնքված պայմանագրի լուծարման մասին է գրված (եւ հաստատվեց Իմ Քայլի կողմից) և բուն Սանիտեքի պայմանագիրը, որտեղ անցումային շրջանն է նկարագրված։

Ընթերցանության ավարտին այդ ավագանու անդամը կիմանա, թե պայմանագրի լուծարումից հետո ո՞վ է աղբը
մաքրելու»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նույն շարքից