Քաղաքականություն Ֆեյսբուք 

Անհրաժեշտ է ստեղծել Նիկոլի ազդեցիկ իշխանությանը համարժեք ազդեցիկ ընդդիմություն

analitik.am

«Անհրաժեշտ է ստեղծել Նիկոլի ազդեցիկ իշխանությանը համարժեք ազդեցիկ ընդդիմություն:

------------------------------------------------------------

Այսօր 1-ին լրատավական կայքին տված հարցազրույցիս հիմնական ուղերձը վերաբերում էր մեր երկրի քաղաքական համակարգի ապագային:

Հարցազրույցում տառացիորեն ընդգծել եմ, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը, որ իրենց խնդիրն է ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն:

Իշխանության գալուց հետո Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը օբյեկտիվորեն կրկնապատկվեց, քանի որ նա այժմ կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն և քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ:

Այդ քաղաքական համակարգում, որպեսզի երկրում իսկապես իրականացվեն լրջագույն բարեփոխումներ և տեղի ունենա իսկական ԲԵԿՈՒՄ ու զարգացում, չափից դուրս կարևոր է, որ ձևավորվի առավել ազդեցիկ ընդդիմություն, անգամ ավելի՛ ազդեցիկ, քան Նիկոլ Փաշինյանն է եղել ընդդիմադիր ժամանակ:

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը ընդդիմություն լինել ավելի հեշտ էր, քան լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում:

Հեշտ էր այն առումով, որ մեծ ջանք չէր պահանջվում՝ ցույց տալու համար, որ գործ ունենք կոռումպացված ռեժիմի հետ:

Այս իրավիճակում Նիկոլի իշխանությանը դժվար է լինելու այդպիսի էպիտենտներով ու տոնայնությամբ քննադատելը:

Ուստի Նիկոլի քաղաքական իշխանությանը հակակշռելու համար պետք է ավելի ազդեցիկ ընդդիմություն ունենալ, ընդդիմադիր Նիկոլից ավելի ազդեցիկ, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունը:

Այդ ընդդիմությունը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքական խիզախություն և վերջապես՝ պատրաստ լինի ստանձնելու Հայաստանի հաջորդ իշխանությունը:

Եկեք ընդունենք, որ այսօր քաղաքական համակարգի բալանսը խախտված է.

Ունենք գերվստահություն վայելող քաղաքական իշխանություն և չունենք անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող ընդդիմություն:

Որպեսզի քաղաքական իշխանությունը չլճանա, իսկ մեր երկիրն էլ զարգանա բնականոն հունով, անհրաժեշտ է ստեղծել Նիկոլի քաղաքական ազդեցիկ իշխանությանը համարժեք ազդեցիկ քաղաքական ընդդիմություն»:

Իրավաբան՝ Նորայր Նորիկյան

Նույն շարքից