Գլխավոր Հասարակություն 

Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավոր Վադիմ Միրզոյանին

analitik.am

Ուկրաինական Դնեպրոպետրովսկ երկրամասում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել տեղի պատգամավոր Վադիմ Միրզոյանին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հունվարի 10-ին երեկոյան: Հիվանդանոցից զանգահարել են ոստիկանություն և տեղեկացրել, որ իրենց մոտ տեղափոխել են տղամարդու, ում մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել:

Նախնական տեղեկություններով, հարձակվողները Միրզոյանին ծեծել են երկաթե ձողերով, ինչից հետո դիմել են փախուստի:

Հարուցվել է քրեական գործ, հարձակվողները դեռ հայտնաբերված չեն:

 

Նույն շարքից