Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, ՀՀ Սպորտի և երիտասարադության հարցերի նախարարությունը մեծ շուքով պատրաստվում է նշել գալիք 2014 թ-ը: Ասում են, երեկոյան բավականին մեծ թվով հրավիրյալներ՝մոտ 500-ից ավել մարդ միանալու է այդ տոնախամբությանը, որը տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող Ֆլորենս ռեստորանում: Սական, ամանորյա միջոցառմանը չի մասնակցելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, <<Հայոց Արծիվներ>> ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Իսկ թե ո՞րն է պատճառը, որ մշտապես իր ակտիվ գործունեությամբ ու աշխատանքային ձեռբերումներով աչքի ընկնող փոխնախարարը չի մասնակցում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի կազմակերպած այս տոնախմբությանը, լրագրողը, այս հարցի պատասխանը փորձել է ստանալ, և՛փոխանախարար Ասրյանից, և՛ թե Սպորտի նախարարությունից, սակայն երկու դեպքում էլ նրանց հեռախոսահամարները լռում էին:
Ինչու՞ Խաչիկ Ասրյանը չի մասնակցում ՀՀ Սպորտի նախարարության կազմակերպած տոնախմբությանը