Բարի օր Հասարակություն 

Սա ամենափոքր քայլն է, որ կարող է անել խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդ. Աշոտյանը կոչով դիմել է հանրությանը

analitik.am

Change.org-ում ստորագրահավաք է սկսվել տարիներ առաջ Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ազատ արձակման դեմ:

Նշենք, որ Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել, և Ենոքյանը շուտով կարող է ազատության մեջ հայտնվել: Դրան դեմ են ինչպես Աղաջանովի ընտանիքը, որը բաց նամակներ է գրել է ՀՀ իշխանություններին, այլ նաև մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը և մեծ թվով քաղաքացիներ:

Համացանցում նաև արդեն տարածվել է տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել Իոսիֆ Աղաջանովի դին ու այն, թե ինչպես է Ենոքյանն առանց էմոցիաների խոստովանում սպանությունը: Տեսանյութն իր դաժանությամբ շոկի մեջ է գցել մարդկանց:

Ստորագրահավաքին միացել է նաև Արմեն Աշոտյանը. «Սա ամենափոքր քայլն է, որ այս գործով կարող է անել խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով միանալ ակցիային:

 

Նույն շարքից