Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու Դավոսի ֆորումին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ստիպված է չեղյալ համարել Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին իր մասնակցությունը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասով ԱՄՆ-ի ներսում գոյություն ունեցող տարաձայնություններին:

Թրամփը լավագույնն է մաղթել ֆորումին և ներողություն խնդրել չմասնակցելու համար:

Ավելի վաղ Թրամփն արդեն հայտնել էր, որ ստիպված է լինելու չեղյալ համարել Դավոսի ֆորումին իր մասնակցությունը, եթե չկարողանա վերջ տալ շաթդաունին:

 

Նույն շարքից