Հայաստան 

Սեյրան Օհանյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:


ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի եւ գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվել են հետագա զարգացման ուղիները:

Նույն շարքից